Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 10-11.2012

Վիրահատարանը` XXI դարում

Վիրահատարանը` XXI դարում

Վերջերս ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաները նեյրովիրաբուժական հիվանդությունների ախտորոշման և բուժման պլանավորման մեջ» թեմայով դասախոսություն-շնորհանդեսը:

 

Զեկուցողը Գերմանիայի «BrainLAB» ֆիրմային ներկայացուցիչ Ե.Ցարովն էր: Միջոցառմանը հրավիրված էին հանրապետության նեյրովիրաբուժներ, նյարդաբաններ, ճառագայթային բժշկության մասնագետներ և այլք: 

 

Բանախոսը ներկայացրեց գլխուղեղի և ողնուղեղի նեյրովիրաբուժության մեջ օգտագործվող նոր մեթոդները, որոնք կիրառվում են հատուկ սարքերի, համակարգչային տեխնոլոգիաների, ռադիովիրաբուժական համակարգի օգնությամբ կատարվող բուժման պլանավորման գործընթացում` չվնասելով առողջ հյուսվածքները: 

 

BrainLAB ֆիրման ապահովում է ամենաբարձր մակարդակով բժշկական օգնություն ցույց տալու լայն հնարավորություն: Նեյրովիրաբուժական լուծումները կարող է բավարարել ինչպես անմիջապես նեյրովիրաբուժների, այնպես էլ կլինիկաների, համաշխարհային բժշկական հանրության առանձնահատուկ պահանջները: Միավորելով վիրաբուժական բուժման գործընթացի ամենակարևոր տեսանկյունները, BrainLAB ֆիրմայում մշակված մեթոդները մասնագետներին հնարավորություն են տալիս բժշկության ոլորտում տեղեկատվությունն օգտագործել առավել արդյունավետ: Հնարավորությունները, որոնք այսօր արդեն ընձեռում է BrainLAB, ապագա նեյրովիրաբուժության անկյունաքարերն են: 

 

Բանախոսը սլայդների միջոցով ցուցադրելով ֆիրմայի սարքերը մանրամասն ներկայացրեց յուրաքանչյուր սարքի տեխնիկական հնարավորությունները: Օրինակ, iPLAN մեթոդով պլանավորված բուժումը թույլ է տալիս ավելի արդյունավետ և հասանելի մեկնաբանել ախտորոշման տեղեկատվությունը: iPLAN ծրագրային ապահովումն առավել հարմար գործիք է բուժման գործընթացի ճշգրիտ պլանավորման համար, որն էլ իր հերթին հանգեցնում է առավել արդյունավետ և բարձր ճշգրտությամբ բուժման: Այն հնարավորություն է տալիս ախտորոշման տվյալների հետ աշխատանքը կատարել վիրահատարանից դուրս, նույնիսկ տնային պայմաններում: Կամ գանգային համակարգչային համալիր ապահովման սարքը վիրաբույժին հնարավորություն է տալիս նավիգացիայի օգտագործմամբ մշակել բուժման պլան: iPLAN Cranial գործառույթի եզակի և սպառիչ լրակազմն առկա գործառույթներից առավել հզոր արդյունք է տալիս: Կրիտիկական գոտու համակարգչային տոնոգրաֆիայի և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի տվայլների ավտոմատ միացումը տեսանելիորեն առավել ճշգրիտ տեղեկություն է հաղորդում:

 

BrainLAB-ը պատասխանել է վերջին տասնամյակում նեյրովիրաբուժության մեջ ամենատարածված հարցերից մեկին` ինչպիսին կլինի վիրահատարանը XXI դարում: 

 

Բանախոսը ներկայացրեց նաև BrainSUITE iMRI-ը, որն իրենից ներկայացնում է նեյրովիրաբուժական վիրահատարան, որտեղ ամբողջացված են վիրաբուժական և ախտորոշիչ բոլոր գործիքները, որոնք օգտագործվում են կլինիկական բարդ դեպքերում: Նման լուծումը բարձրացնում է միջամտության ճշգրտությունն ու արդյունավետությունը` առաջարկելով հետազոտական լայն հնարավորություններ նոր մեթոդների մշակման համար: Ինչպես նշում են մասնագետները, BrainSUITE iMRI «ժամանակակից վիրահատարան է», որը լավագույնս միավորում է հասանելի տեխնոլոգիաները: Բոլոր բաղադրատարրերն ամբողջովին ներգրավվում են միացյալ ռենտգենապաշտպան տարածության սահմաններում և կարող են հեշտությամբ ղեկավարվել միացյալ ինտերֆեյսի միջոցով:  

 

Ֆիրմայի ներկայացուցիչը նշեց նաև Novalis ռադիովիրաբուժական համակարգի մասին` որպես այլընտրանքային վիրաբուժություն գանգի դժվարամատչելի վիրահատությունների դեպքում: Novalis ռադիովիրաբուժական համակարգի ինտեգրացումը BrainLAB-ի պլանային բուժման և նավիգացիոն ապահովվման ծրագրերի հետ, որը կիրառվում է աշխարհի ավելի քան 1000 կլինիկաներում, նեյրովիրաբույժներին թույլ է տալիս ցուցաբերել լիարժեք ռադիովիրաբուժական օգնություն: Եթե կոնկրետ բուժգործողության այլ համակարգի դեպքում կարող է տևել 90 րոպե, Novalis-ի կիրառման դեպքում այն տևում է ոչ ավելի քան կես ժամ: Ընդհանրացնելով Novalis-ի ավելի քան 60 ռադիովիրաբուժական կենտրոնների փորձը, BrainLAB-ը խոստանում է գործող և նոր ստեղծվող կենտրոնների հաջողությունը ֆիրմայի հեղինակային հսկողության առկայության պայմաններում:

 

Բանախոսը, ինչպես նաև շնորհանդեսի մասնակից մասնագետները հույս հայտնեցին, որ սույն մեթոդիկան կներդրվի նաև Հայաստանի առաջատար բուժհաստատություններում, որով և կնպաստի նեյրովիրաբուժական հիվանդությունների ճշգրիտ ախտորոշման և բուժման պլանավորման արդյունավետության բարձրացմանը:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մարզերն ուշադրության կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն օրերս գործակարգավարական խորհրդակցություն էր հրավիրել` Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների ու բաժինների պետերի մասնակցությամբ...

Շնորհավոր տոնդ, բուժաշխատող
Շնորհավոր տոնդ, բուժաշխատող

Հարգելի գործընկերներ, հունիսի 21-ին մեր երկրում հերթական անգամ նշում ենք բուժաշխատողի օրը: Ես սրտանց շնորհավորում եմ բոլորին մասնագիտական տոնի առիթով: Մաղթում եմ ամուր առողջություն և կամք, անձնական երջանկություն ու միայն խաղաղ...

Ընտանեկան բժշկությունն ուշադրության կենտրոնում է

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Բեռլինի կարմիր խաչի միջազգային համագործակցության բաժնի պատասխանատու Ռաիներ Օտտոյին և «Ֆյուր Արմենիեն» հիմնադրամի ներկայացուցիչ Ալեքսան Տեր-Մինասյանին...

Կարևորվել է աշխատանքի թափանցիկությունը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է ԱՄՆ «Դայրեկտ Ռելիֆ Ինթերնեյշնալե կազմակերպության միջազգային ծրագրերի տնօրեն Ժենևյե Բիտերին և կազմակերպության գլխավոր դեղագետ Քեթլին Գրաբովսկուն...

Ծրագրերը կընդլայնվեն

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության առաքելության ղեկավար Կլոդ Գալինիեն և  կազմակերպության բժշկական համակարգող Սայֆուլ Քայյումը քաղաքավարական այցով  հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին...

ՀՀ առողջապահության նախարարը հանդիպել է ԱՄՆ դեսպանին

Դերենիկ Դումանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ա.Հեֆֆերնին, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիմային,  ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարական, առողջապահական և սոցիալական բարեձոխումների գծով պատասխանատու Սթիվեն Բրագերին...

Պոլիոմիելիտ` արտակարգ իրավիճակ

2012թ. այս վիրուսային հիվանդության դեպքերի նվազում է նկատվել: Միայն 3 երկիր (Աֆղանստան, Նիգերիա և Պակիստան) պոլիոմիելիտի առումով համաճարակային են համարվում: 1988թ. այդ երկրների թիվը 125-ն էր...

Միջատների խայթոցի դեմ
Միջատների  խայթոցի դեմ

Ամռան ամենատճաճ երևույթներից մեկը մոծակների խայթոցն է: Սակայն, եթե մոծակների դեմ հնարավոր է հատուկ սարքերի միջոցով պայքարել, ապա մեղուների ու կրետների խայթոցից խուսափելն ավելի բարդ է...

Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Առաջին նախաբժշկական օգնություն
Պիելոնեֆրիտի բուժումը ժողովրդական միջոցներով
Պիելոնեֆրիտի բուժումը ժողովրդական միջոցներով

Տարիներ շարունակ տառապում եմ պիելոնեֆրիտով: Բժշկի նշանակումները կատարում եմ, սակայն կցանկանայի օգտվել նաև ժողովրդական միջոցներից: 

Տ.Ավանեսյան, ք.Գյումրի...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Միզային համակարգ Կանխարգելում և բուժում տանը
Կյանքի անիվը. ինչու չենք հասցնում ապրել
Կյանքի անիվը. ինչու չենք հասցնում ապրել

Ուշադրություն դարձրե՞լ եք արդյոք, թե ինչ հագեցած էին անցնում մանկության և վաղ պատանեկության օրերը և դրանք որքան միակերպ են դառնում տարիքի հետ: Մանկական տարիներին մենք հասցնում էինք ամեն ինչ. սովորել, զբոսնել, ընկերություն անել...

Հոգեկան առողջություն Ես
Լեղամուղներ. կողմ և դեմ կարծիքներ
Լեղամուղներ. կողմ և դեմ կարծիքներ

Ընդունված է կարծել, որ լեղամուղներն ինքնաբուժության անվտանգ միջոցներ են: Իրականում, դրանք հարկ է շատ զգուշությամբ օգտագործել: Իսկ ինչպես...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բացի արյան հայտնի I, II, III և IV խմբերից, գոյություն ունեն ևս երկուսը
Բացի արյան հայտնի I, II, III և IV խմբերից, գոյություն ունեն ևս երկուսը

Նոր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ բացի արյան հայտնի I, II, III և IV խմբերից, գոյություն ունեն ևս երկուսը, որոնք գիտնականներն անվանել են լանգերայս և ջունիոր...

ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն
Նոր միջոց առաջին տեսակի շաքարային դիաբետի բուժման համար
Նոր միջոց առաջին տեսակի շաքարային դիաբետի բուժման համար

Հնարավոր է, որ շուտով դիաբետով հիվանդներին այլևս անհրաժեշտ չի լինի ինսուլին ներարկել, քանի որ օրգանիզմն արդեն կկարողանա  էնդոկրին համակարգի այդ կարևորագույն բջիջներն ինքն արտադրել...

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ինչի մասին են վկայում այտուցները
Ինչի մասին են վկայում այտուցները

Ին՞չ է այտուցը: Գիտական սահմանումների համաձայն, դա հյուսվածքներում հեղուկի ավելորդ կուտակումն է: Մարդու օրգանիզմում ջուրը կազմում է 70%: Դրա մոտ 2/3-ը գտնվում է բջիջների մեջ, իսկ 1/3-ը` միջբջջային հատվածներում...

Թերապիա
Արտաարգանդային հղիությունը դատավճիռ չէ
Արտաարգանդային հղիությունը դատավճիռ չէ

Արտաարգանդային հղիությունը կնոջ համար ամենաանմխիթար ախտորոշումներից մեկն է: Սակայն մեր ժամանակներում այն արդեն դատավճիռ չէ և չի նշանակում, որ կինն այլևս կզրկվի երեխա ունենալու հնարավորությունից...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ